հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մերձավանում խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Մերձավանում խուլիգանության դեպքի առթիվ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով»,- մանրամասնեցին իրավապահ կառույցից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մերձավանում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև։ Մերձավանում սեպտեմբերի 8-ին խուզարկություններ էին իրականացվել՝ 30-ից ավելի հասցեներում, հայտնաբերվել էին զենքեր։ Խուզարկության հետևանքով նաև մեկ անձ էր ձերբակալվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի տան բակում, դիմակավորված անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել:

Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։

Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։ Դեպքից հետո ձերբակալվեն են նույն գյուղի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենքի շրջանառության և սպանության հատկանիշներով, Նարեկ Օհանյանին՝ սպանությանն օժանդակելու հատկանիշներով։

  • Կիսվել: