հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ես չեմ ուզում մտերիմների վեճի մեջ մտնել. Մարուքյան

Ես չեմ ուզում մտերիմների վեճի մեջ մտնել. Մարուքյան

«Ես չեմ ուզում մտերիմների արանքում վեճի մեջ մտնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իշխանության ու ԲՀԿ-ի միջև տեղի ունեցող գործընթացներին։

«Ինչ ես ասել եմ Ծառուկյանին, ուժի մեջ է, այդ դեբատի ժամանակ մյուս քացաքական ուժերը ոչինչ չասացին։ Երբ դրանից հետո մեր և ԲՀԿ-ի միջև սկսվեց պատերազմ, էլի այդ քաղաքական գործիչները ոչ մի բան չասացին։ Եվ հիմա բոլորը խոսում են Ծառուկյանից։ Այսինքն՝ և հուշագիր ստրագրողներն են խոսում, և հետը հարսանիք գնացողները, քեֆ անողները։ Դրա համար եմ ասում, ես չեմ ուզում մտերիմների վեճի մեջ մտնել։ Մի հատ իրենց հուշագիրը կարդացեք»,- նշեց նա։

Հարցին՝ իրենք համագործակցո՞ ւմ են Գագիկ Ծառուկյանի հետ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որտեղ իրենց օրակարգը համընկնում է, ապա համագործակցում են։ Նա հիշեցրեց, ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ ստեղծված հանձնաժողովների մասին։

  • Կիսվել: