շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Ես չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարող է լինել. Մարուքյան

Ես չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարող է լինել. Մարուքյան

Ես չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում որեւէ փոփոխություն կարող է լինել, որովհետեւ Իրանի քաղաքականությունը, արտաքին քաղաքական տրադիցիոն գիծը այնպիսին է, որ ղեկավարության փոփոխությունը չի կարող բերել հարաբերությունների փոփոխության: Այս մասին այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Նաեւ պետք է նշեմ, որ Իրանում կառավարման համակարգում հոգեւոր առաջնորդն է կառավարողը եւ, ըստ էության, խոսքը նախագահի, ԱԳ նախարարի մահվան մասին է, որոնք շատ կարեւոր դերակատարներ էին, շատ սերտ համագործակցություն եւ հարաբերություններ են ունեցել ՀՀ ղեկավարության հետ, ԱԳՆ-ի հետ:

Հուսով եմ՝ շատ արագ, սահմանված կարգով կնշանակվեն պաշտոնյաներ, նաեւ նախագահի ընտրություններ տեղի կունենան: Մեր հարաբերությունների մասով ես որեւէ մտահոգություն չունեմ»,-ասաց նա:

  • Կիսվել: