ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ. Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

Ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ. Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին

«Երեկ հնարավորություն չունեցա արձագանքելու իմ հասցեին հնչած որոշ բառակապակցություններին։ Ուզում եմ ուղիղ պատասխանել պարոն Դանիելյանին, որ ասել էր՝ իբրև թե ես ադրենալինի կարիք եմ զգում։ Բացատրեմ, որ նման բան չկա, ես ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ, ո՛չ երբեք իր նկատմամբ»,- խոսքն ուղղելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Սերգեյ Բագրատյանը։

Այնուհետև նա ավելացրեց. «Ես չգիտեմ՝ ինքն ո՞ւմ նկատմամբ է զգում, ի՞նչ կողմնորոշում ունի, բայց ես միայն հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ եմ ադրենալինի կարիք զգում։ Կոռեկտ արտահայտվեք Ձեր գործընկերների հասցեին»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, պաշտպանելով թիմակցին, նշեց, որ ադրենալինը սեռերի հետ կապ չունի. «Պարոն Բագրատյան ջան, ես ինչքան գիտեմ ադրենալինը սեռերի հետ կապված չի։ Կարծում եմ՝ այդքան էլ կոռեկտ չէր այդ արտահայտությունը»։

Նշենք, որ երեկ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ԲՀԿ-ի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջևԼ Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթին, ասել էր․ «Ձեզ մոտ ադրենալինի պակա՞ս է։ Նորմալ քննարկում է գնում, մարդիկ իրենց տեսակետներն են հայտնում, եկաք, էստեղ կանգնեցիք, խոսեցիք մի բանի մասին, որին մասամբ եք ծանոթացել»։

  • Կիսվել: