երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկում

 Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոևւնից:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

  • Կիսվել: