երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երկրաշարժ՝ Բավրայից 8 կմ արեւելք. Երկրաշարժ՝ Բավրայից 8 կմ դեպի արեւելք. այն զգացվել է նաեւ Տաշիրում, Ալավերդիում եւ Մեծավանում

Երկրաշարժ՝ Բավրայից 8 կմ արեւելք. Երկրաշարժ՝ Բավրայից 8 կմ դեպի արեւելք. այն զգացվել է նաեւ Տաշիրում, Ալավերդիում եւ Մեծավանում

Հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: