ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք. Բագրատ Սրբազան

Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք. Բագրատ Սրբազան

Փորձ է արվում ամբողջ պատասխանատվության բեռը դնել մեր գյուղացիների և գյուղապետերի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով տավուշցի գյուղապետերի և կառավարության ներկայացուցիչների հանդիպմանը։

«Ուղղակիորեն միակողմանի զիջում է»,-ասաց Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև այսօր Նոյեմբերյանում ԵԿՄ անդամների մասնակցությամբ միջադեպին։

«Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։ Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը։ Դուք երկրապահ եք և այսօր ինչ գործել եք, ամբողջը ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել արդեն երկրորդ, երրորդ անգամ։ Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք»,-ասաց Սրբազանը։

  • Կիսվել: