Երևանյան լճի մոտ Nissan-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ բախվել է մայթեզրին կայանված օպել մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդուարդ Ավետիսյանին, 29-ամյա Ռազմիկ Սարգսյանին, և 37-ամյա Արտյոմ Խաչատրյանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ իրենց «Opel» մակնիշի ավտոմեքենան բերել էին վուլկանիզացիա, որպեզի առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվի, ու այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել նրանց: