հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Երևանյան ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

Երևանյան ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքից

Առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ-ը:

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։ Պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքակայանից դուրս գալուց հետո սկզբնակետում։ 

Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- նշել է նա:

  • Կիսվել: