կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանը պարտավորվում է ապահովել բարեկարգ և անխոչընդոտ ճանապարներ քաղաքում. փոխքաղաքապետ

Երևանը պարտավորվում է ապահովել բարեկարգ և անխոչընդոտ ճանապարներ քաղաքում. փոխքաղաքապետ

Վերջին շրջանում նկատվում է աճող անհանգստություն Երևանում առկա փոսերի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: 

՛՛Դրան անդրադառնալով՝ ցանկանում ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա համեմատ ավելացրել է փոսերը վերացնելու աշխատանքներին տրամադրվող բյուջեն, և արտաքին խոչընդոտ հանդիսացող եղանակային պայմանների բարելավվելուն պես նախատեսվում են դրանք վերացնելուն ուղղված լայնածավալ աշխատանքներ։

Երևան քաղաքը պարտավորվում է՝ իր պարտականությունների և լիազորությունների շրջանակում, ապահովել բարեկարգ և անխոչընդոտ ճանապարներ Երևանում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: