երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին

Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին

Քաղաքացիները տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Եղեգնաձորի հատվածում՝ հաջակցություն Տավուշի:

Նշենք, որ ճանապարհը փակելուց որոշ ժամանակ անց ժամանեցին ոստիկաններ, որոնք պաանջում էին անհապաղ բացել այն: Ի պատասխան՝ տրակտորի վարորդն ասաց, որ տրակտորը խափանվել է, եւ ինքը չի կարող այն տեղաշարժել:

Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անցկացնում, որով քաղաքացիներն իրենց բողոքն են հայտնում սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին:

  • Կիսվել: