շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Երևանը՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում

Երևանը՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակում

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ turstat.com-ը կազմել է Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքների տասնյակը, որտեղ հայտնվել է նաև Երևանը:

Նշվում է, որ տասնյակը կազմվել է կայքի այցելուների ինտերնետ հարցման միջոցով:

Այսպես՝ Եվրոպայի ամենառոմանտիկ քաղաքները Փարիզն ու Սանկտ Պետերբուրգն են, որոնք ստացել են 23% ձայն համապատասխանաբար: Կալինինգրադի ու Մինսկի օգտին քվեարկել է հարցվածների 8%-ը, Պրահայի օգտին` 7%-ը:

Տասնյակում են նաև Երևանը, Եկատերինբուրգը, Ամստերդամն ու Բաքուն, որոնք բոլորն էլ ստացել են 5% ձայն: Տասնյակը 3% ձայնով եզրափակում է Տալինը:

  • Կիսվել: