հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեւանում վերջին հրաժեշտը տվեցին սիրո երգիչ Հայկոյին (Լուսանկարներ)

Երեւանում վերջին հրաժեշտը տվեցին սիրո երգիչ Հայկոյին (Լուսանկարներ)

Այսօր Երեւանը վերջին  հրաժեշտը տվեց սիրո երգիչ,  ՀՀ վաստակավոր արտիստ,  երգահան, մեծ ռոմանս Հայկ Հակոբյանին (Հայկոյին): Սիրելի երգչին Արամ Խաչատրյան համերգասրահից ճանապարհելու էին եկել հազարավոր քաղաքացիներ, երկրպագուներ եւ գործընկերներ, ովքեր արցուքն աչքերին հույզերով լեցուն երգում էին նրա երգերը:

Հայկոյին Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքից հազարավոր քաղաքացիներ ճանապարգհեցին ծափողջյուններով եւ իր երգերի հնչունների ներքո:

Հիշեցնենք, որ Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով:  Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:

  • Կիսվել: