ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել (Տեսանյութ)

Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել (Տեսանյութ)

Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300 ծառի փոխարեն տնկվել է 350 նոր ծառ. հայտնում են քաղաքապետարանից։

Մեծ մասը երկարակյաց ու սաղարթախիտ ձիակասկեր են, սոսիներ, որոնք ի դեպ, քաղաքային պայմաններում կարող են մինչև 2500 տարի ապրել։

Նշվում է, որ ծառերի փոխարինումից հետո հատված փայտանյութը տեղափոխվում է Երևանի ջերմոցատնկարանային վարչություն, որտեղից էլ բաժանվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին:

  • Կիսվել: