երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանում տապալել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի ծաղկեպսակները

Երևանում տապալել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի ծաղկեպսակները

Երևանում վնասել են  շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները: Ինչպես տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Շիրինյանի ֆեյսբուքյան էջից, տղամարդը պատռել է ռուսական եռագույնով ժապավենները, տրորել դրանք և տապալել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:

Նա  դժգոհել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որ վերջինս ասել է, որ որեւէ փաստաթուղթ չկա, որ Արցախում էթնիկ զտում է իրականացվել:

Տղամարդը հարց է ուղղել Զախարովային, իսկ փաստաթուղթ կա, որ Լենինգրադում շրջափակում է եղել, որ Հայաստանում էլ հուշարձան են դրել եւ սգում են:

Ինքն իր տված հարցին պատասխան՝ Շիրինյանը պատասխանում է. «Լենինգրադի պաշարման մասին որևէ փաստաթուղթ չկա»։

  • Կիսվել: