հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում պարեկները «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անվամբ հատուկ գործողություն են իրականացրել

Երևանում պարեկները «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անվամբ հատուկ գործողություն են իրականացրել

Օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անունը, և այն կապված է այն փաստով, որ երեկ համացանցում լուսանկարներ էր հրապարակվել, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենայով հայտնվել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող սրճարաններից մեկում ու այնտեղ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ ավտոմեքենան կայանել, ինչը խոչընդոտ է հանդիսացել նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Պարեկները ավտոմեքենան Արցախի փողոցում են հայտնաբերել՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում», ու արդեն կարճ ժամանակում այն տեղափոխվում է Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդն էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: