կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Երևանում՝ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում՝ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 46/1 շենքի բակում տղամարդու դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նոր կառուցվող թաղամասի դեռևս շահագործման չհանձնված 18 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդ դի։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։

  • Կիսվել: