երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում մոպեդ է կողաշրջվել (տեսանյութ)

Երևանում մոպեդ է կողաշրջվել (տեսանյութ)

Երեկ՝ օգոստոսի 28-ին, մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Գագիկ Պետրոսյանը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 74 հասցեի դիմաց իր վարած Honda մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոպեդով կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով Գ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը ֆիքսվել է վթարի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչից հետո նույն պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանը մի քանի քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ապա նրան տեղափոխում Ռ. Ալոյանի ավտոմեքենան, ով էլ վիրավորին տեղափոխում է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատում են տարածքը:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: