ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանում մեկնարկել է միջին նորոգման լայնածավալ ծրագիրը

Երևանում մեկնարկել է միջին նորոգման լայնածավալ ծրագիրը

Երևանում սկսվել են միջին նորոգման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակը հին ասֆալտբետոնե ծածկը նորով փոխարինելն է։ Ուղղվում են նաև անձրևընդունիչների և դիտահորերի նիշերը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Միայն Սարյան փողոցում նախատեսված աշխատանքների ծավալը կազմում է շուրջ 17 հազար քմ։
Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Փավստոս Բուզանդի, Տիտոգրադյան, Պարոնյան և Պռոշյան փողոցներում։

  • Կիսվել: