ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո

Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հետագայում դա Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե ոչ։ Կարծում եմ, որ հակառակ դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- ընդգծել է նա Վիետնամ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: