հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը

Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր. ԶՊՄԿ–ն հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը։

Անհատույց արյունատվությունը ԶՊՄԿ աշխատակիցների համար արդեն դարձել է բարի ավանդույթ՝ արտացոլելով մարդկային համերաշխության, հոգատարության և սոցիալական պատասխանատվության արժեքները։

Այս անգամ ևս մեր գործընկերներն ակտիվորեն մասնակցել են նախաձեռնությանը՝ իրենց ներդրումն ունենալով արյան պաշարների համալրման և մարդկային կյանքերի փրկության գործում։

  • Կիսվել: