ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք. Երևան, Ֆուչիկի փողոց) արտադրական գործունեությունը. հիմքը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում այդ կազմակերպությունում արձանագրված խախտումներն են:

Մասնավորապես՝
✔️ հանրային սննդի օբյեկտի կառուցվածքն ու տեղակայվածությունը հնարավորություն չեն ապահովել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանում կատարելու համար,
✔️ չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, չեն եղել համարժեք աշխատանքային պայմաններ` գործողությունները հիգիենիկ պայմաններում իրականացնելու, միջատներից պաշտպանվելու համար,
✔️ հատակը, պատերը, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտորեն մաքրվող անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
✔️ չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
✔️բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: