երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Երևանում հրդեհ է բռնկվել աղբարկղերում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են պարեկները

Երևանում հրդեհ է բռնկվել աղբարկղերում. մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են պարեկները

Երեւանում, հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել. ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի 32/20 հասցեի հարևանությամբ աղբարկղեր են այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նույն վաշտի պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջից դուրս են բերել կրակմարիչները և կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: