երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին մարտական գործողությունների վերսկսման և ամերիկյան զինվորականների կողմից Իրանի օբյեկտներին պաշտպանական հարվածներ հասցնելու մասին, հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով պետության ղեկավարի նամակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին։ Ուրբաթ օրը Կոնգրեսի առաջնորդներին ուղարկված նամակում նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան զորքերը պաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի ներսում գտնվող թիրախներին», - գրում է պարբերականը։

  • Կիսվել: