Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթական ավարտեց Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսն ու ոսկե մեդալները։
Եզրափակիչում մեր ընտրանին 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ՝ մրցաշարն ավարտելով առանց պարտության։
Եզրափակիչ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը՝ 37 արդյունավետության գործակցով (EFF): Նա գրանցեց 18 միավոր, 21 ռեբաունդ, 5 արդյունավետ փոխանցում:


