ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն

Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն

Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38 ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ:

Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

 

 

 

  • Կիսվել: