հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երևանում և Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն

Երևանում և Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոններ կստեղծվեն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ստեղծման վերաբերյալ որոշումներին։

Ըստ հիմնավորման՝ ՊԵԿ-ի կարիքների համար Երևանում և Սյունիքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա) մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայումս որդեգրված ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը:

Սյունիքի և Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։

Միաժամանակ, նշված կենտրոնները կապահովեն մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։

 

  • Կիսվել: