ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. վերջինս իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր ընկել՝ պարզվում է

Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. վերջինս իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր ընկել՝ պարզվում է

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արզումանյան փողոցի  32 շենքի դիմաց կնոջ դի կա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:  Ահազանգով ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Քանի որ դին հայտնաբերվել է տեսանելի վայրում, հրշեջ-փրկարարների օգնության կարիք չի եղել, ինչի ահմար էլ վերջիններս հետ են վերադարձել ջոկատ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 59-ամյա Մարգարիտա Դ.-ն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ: Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեին Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները, ապա օգնել են դին մոտեցնել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Կատարվում է նախաքննություն՝ պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ դեպք, արդյոք կինը իրեն ցած է նետել, թե անզգուշաբար վայր է ընկել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

  • Կիսվել: