հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել

Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50–ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զ. Սարկավագի 125/2 շենքի դիմաց դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանութան պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի  3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել պարեկ  Տաթևիկ Ռոստոմյանը և կրտսեր պարեկներ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Կնյազյանը:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 59-ամյա  Սիրանուշ Մ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն է գործել նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: