երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Երևանում ավտոմեքենա է այրվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «LADA 2112» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

  • Կիսվել: