չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Երևանից ԱՄԷ չվերթներ են չեղարկվել

Երևանից ԱՄԷ չվերթներ են չեղարկվել

Այսօր Երևանից ԱՄԷ ուղղությամբ երկու չվերթ է չեղարկվել, տեղեկանում ենք«Զվարթնոց» օդանավակայանի կայքից:

Նշվում է, որ չեն կայացել Դուբայ ուղղությամբ ժամը 13:25-ին նախատեսված Fly Dubai FZ 8124 և  Աբու Դաբի ուղղությամբ ժամը 13։45 -ին նախատեսված Air Arabia 3L 442 չվերթները։

Հավելենք, որ այս պահին փակ է Մերձավոր Արևելքի 6 երկրների օդային տաարածքը՝ ԱՄԷ, Իրան, Իրաք, Քուվեյթ, Բահրեյն, Կատար։ Պատճառը այսօր առավոտյան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներն են, որոնց Թեհրանն իր հերթին պատասխանում է տարածաշրջանում ամերիկյան բազաները թիրախավորելով։

Նշենք նաև, որ Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք Իրանին հասցրել են կանխարգելիչ հարված՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։

  • Կիսվել: