կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Ապրիլի 21-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան թաղամասի շենքերից մեկի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Hyundai Veloster» մակնիշի (վարորդ՝ Է. Վ., ծնված 1969 թ․) ավտոմեքենայի վրա․ մասամբ վնասվել է բեռնախցիկը։ Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից։

 

  • Կիսվել: