ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում բախվել են «Opel» և «BMW»  մակնիշների ավտոմեքենաները․ «Opel»-ի վարորդը տեղում մահացել է

Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel»-ի վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 13:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սարգսաշեն» նորակառույց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Կ․ Ա․) և «BMW» (վարորդ՝ Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաներից մեկական ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: