ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունները նկատելիորեն նպաստում են նաև մայրաքաղաք Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Հայկ Մարությանը կարևորել է «կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երևանի և Շվեդիայի քաղաքների միջև համագործակցության ներուժը:

Իր հերթին դեսպան Թիդեստրյոմը արձանագրել է, որ Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններն աննկատ չեն մնացել Սթոքհոլմում, ինչը լավատեսության հիմքեր է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար, այդ թվում՝ համայնքային մակարդակում:

  • Կիսվել: