կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը, որի ընթացքում քաղաքացիներին կներկայացվի Երևան քաղաքում նախատեսվող քաղաքացու բյուջեի ներդրման տեսլականը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում:

Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 26-ը ներառյալ համապատասխան էլեկտրոնային հասցեով ([email protected])՝ ներկայացնել մասնակցության հայտ՝ նշելով անուն, ազգանուն, պաշտոն և հեռախոսահամար:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:

  • Կիսվել: