Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից պարգևատրվել է ընդհանուր 6 մլն․ 590000 դրամով
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 2-ին ստորագրած կարգադրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին աշխատանքի համար պարգևատրվել է ընդհանուր առմամբ 6.590.000 ՀՀ դրամով։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքէջից:
Պարգևատրումները կատարվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:
Պարգևատրված 20 աշխատակիցներից են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։


