ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանի փոխքաղաքապետն այցելել է պոլիկլինիկաներ՝ ծանոթանալու շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին

Երևանի փոխքաղաքապետն այցելել է պոլիկլինիկաներ՝ ծանոթանալու շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Էրեբունի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներ:
 
«Ծանոթացանք շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին:
 
Սիրելի՛ երևանցիներ, ձեր իրավունքն է ստանալ որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ, իսկ մեր պարտավորությունն է ստեղծել անհրաժեշտ միջավայր այդ ամենը կյանքի կոչելու համար»,- գրել է նա:
 
 

  • Կիսվել: