հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

Երևանի մետրոյի կայարաններում հնչում են Հայկոյի ստեղծագործությունները

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքերը։

«Ցավակցում ենք երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-  ասված է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի հաղորդագրությունում:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:

  • Կիսվել: