Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Մետրոպոլիտենի տնօրենը հայտնեց, որ կայարաններում գործող այն անցակատերը, որոնք աշխատում էին ժետոնով փոխարինվելու են..
«Երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա։ Կանցնենք միասնական վճարման համակարգին»,- ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը՝ ընդգծեով, որ այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 հազար 589 ուղևոր։
Հավելենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է միայն մեկ անցակետ, որն ընդունում է ժետոններ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում: