Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որի երկարությունը կազմում է ավելի քան 1,3 կմ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Նշվում է, որ կամուրջը, որն Էյֆելյան աշտարակից 29 մետր բարձր է, անցնում է Չենաբ գետի վրայով: Դրա կառուցումը տևել է ավելի քան մեկ տասնամյակ և 160 մլն դոլարի չափով ֆինանսական ներդրումներ է պահանջել:
Տեսանյութը՝ այստեղ: