ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի շարժակազմերը կփոխարինվեն նորերով

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմերը կփոխարինվեն նորերով

Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր:

Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ:

Փոխարինվել են 59 փայտակոճեր:

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ևս անդրադարթ է եղել 45 նոր շարժակազմերի ձեռքբերմանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ մետրոպոլիտենի շարժակազմը, թեև իրականացված որոշակի կոսմետիկ աշխատանքներին, հին է ու կարիք ուներ փոխարինման։

Ավինյանը նշել է, որ այս հարցը նաև կառավարության հետ կքննարկեն։

 

  • Կիսվել: