երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

Երևանի Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Տապալման արդյունքում ևս մեկ բարդի է արմատից պոկվել, վնասվել է նաև գովազդային վահանակը:

Բարդու տապալման արդյունքում երթևեկելի գոտու մի հատված դարձել է անանցանելի:

  • Կիսվել: