կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Այսօր  ԶԼՄ-ում  տեղեկություն տարածվեց, թե  Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի, նա  Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոնդ Ղազարյանն է ու ոլորտի հետ մասնագիտական կապ չունի։ Ի դեպ, Ղազարյանը մարտի 25-ին է դադարեցրել վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։ Վերջինս այդ պաշտոնը  զբաղեցնում էր  2020-ի  ապրիլի 22-ից, 2022-ի հունվարի 24-ին վերանշանակվել էր նույն պաշտոնում։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, Ղազարյանը 2006-2010թթ. սովորել և ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸ-ում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն և աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն և աշխատել որպես հիմնադիր տնօրեն։ 

  • Կիսվել: