Երևանի բժշկական կենտրոնին կհատկացվի 300 մլն դրամ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար
Երեւանի բժշկական կենտրոնին առաջարկվում է հատկացնել 300 մլն դրամ։ Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։
Նա նշեց, ոչ միջոցները նախատեսվում է ծախսել անգիոգրաֆիկ սարքավորումների ձեռքբերման վրա։
՛՛Սարքավորումը ձեռք է բերվել մրցույթով (ոչ թե մեկ անձից): Այն կառաքվի մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո 60 օրվա ընթացքում՛՛,-ասաց Արևշատյանը: