չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը

Երևան քաղաքի  ավագանու անդամները ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեցին «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանին:

Այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ: Որոշումն ընդունվեց միաձայն:

Հայկ Միրզոյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, շեշտեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու պոլիկլինիկաների արդիականացման հարցին: «Այս հանձնաժողովի նախագահը պետք է կարողանա ճիշտ կազմակերպել և կառավարել բոլոր ոլորտները, անել այնպես, որ ավագանու բոլոր անդամները կարողանան ներկայացնել լավ գաղափարները և լիարժեք գործունեություն ծավալել համապատասխան ոլորտներում»,-նշեց Միրզոյանը:

Հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը հուլիսի 2-ին դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Վերոնշյալի մասին գրություն էր ներկայացվել նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի կողմից: Հաշվի առնելով վերոգրյալը և «Իմ քայլը» խմբակցության 14.09.2021թ. առաջարկությունը՝ Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանի թեկնածությունը:

  • Կիսվել: