ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Երեւանի 2 մանկապարտեզների գործունեությունը կասեցվել է

Երեւանի 2 մանկապարտեզների գործունեությունը կասեցվել է

Կորոնավիրուսային(Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երեւանի վարչական շրջանների մանկապարտեզներում:

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ եւ այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

ՀՀ պարետի N-113 որոշմամբ ` այսօր 24 ժամով կասեցվել է Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաեւ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում տրամադրում են խորհրդատվություն եւ տալիս են համապատասխան ցուցումներ:

  • Կիսվել: