ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Երեկվա բախումների ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանը հարվածներ է ստացել Լևոն Քոչարյանի շուրջ հավաքվածներից՝ կրծքավանդակի և վզի շրջանում

Երեկվա բախումների ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանը հարվածներ է ստացել Լևոն Քոչարյանի շուրջ հավաքվածներից՝ կրծքավանդակի և վզի շրջանում

Երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կորցրել էր գիտակցությունը։ Civic.am-ին հաջողվեց մանրամասներ պարզել․ ըստ այդմ, ոչ թե ոստիկանի ինքանզգացողությունն էր վատացել, այլ վերջինս ուժեղ հարվածներ էր ստացել ցուցարարների կողմից վզի և կրքավանդակի շրջանում։ 

Իշխան Սաղաթելյանի սադրիչ գործողություններից և կոչերից անմիջապես հետո ցուցարարները երեկ հարձակվեցին կառավարության շենքը պահպանող ոստիկանների վրա։ Այդ ընթացքում Լևոն Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանցից մեկը հարվածներ է հասցրել ոստիկանին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հայտնի է՝ Լևոն Քոչարյանը ցույցերին մասնակցում է մարզված տղամարդկանց շքախմբով շրջապատված։ 

Գիտակցությունը կորցրած ոստիկանը Սուրեն Անտոնյանն է, ով առաջին բուժօգնություն ստանալուց հետո  դիմել է Արմենիա բժշկական կենտրոն։ Անտոնյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ։ 

  • Կիսվել: