երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցներ են հնչել

«Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցներ են հնչել

«Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցներ են հնչել։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին։

Ըստ ականատեսների կրակողը եղել է տղամարդ, ով  տարօրինակ վարքագիծ է դրսևորել։ Նա ինչ որ բաներ է վանկարկել։ Դեպքի մանրամասների մասին Ոստիկանությունից դեռևս չի հաջողվում ստանալ տեղեկատվություն։ 

Նշենք, որ «Էրեբունի պլազայում» տեղակայված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։

  • Կիսվել: