ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Փաշինյան

Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Փաշինյան

Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

<<Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության>>,- գրել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ  "Էրեբունի Պլազա" էր մտել զինված տղամարդ, կրակոցներ արձակել, հարցրել էր, թե որտեղ է Քոչարյանի գրասենյակը, ըստ որոշ տվյալների վերցրել պատանդ։ Ըատ ականատեսների նա տարօրինակ վարքագիծ է դրսևորել, ինչ որ բաներ վանկարկել։ Դեպքի վայր են եկել ԱԱԾ և Ոստիկանության պետերի ժամանակավոր պաշտոնակատարները, հատուկ ջոկատայիններ։ Զինյալի հետ բանակցություններ է վարել անձամբ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որից հետո նա համաձայնել է հանձնել զենքը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: