Երբ ծաղրուծանակի ես ենթարկում մտավորականներին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար, ապա դու անդաստիարակ ես ու անպատկառ․ Պետրոս Ղազարյան
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի և մի խումբ մտավորականների հանդիպմանը։
Հանդիպումից հետո մտավորականների դեմ ֆեյսբուքյան տիրույթում արշավ է սկսվել՝ վիրավորական և տգեղ գրառումներով։
Ղազարյանը, մասնավորապես, գրել է․
«Ալեն Սիմոնյանին կարելի է սիրել կամ չսիրել։ Նրա հետ հանդիպած մտավորականներին նույնպես կարելի է միանշանակ չվերաբերվել։ Կարելի է չընդունել նրանց ստեղծած մշակույթը, չհամաձայնել քաղաքացիական տեսակետի ու վարքագծի հետ։ Բայց, երբ ծաղրուծանակի ես ենթարկում ու վիրավորում 80-ն անց մտավորականներին՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար, ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես, այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ»։